Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 16 Նոյեմբեր 2013 15:19
Rate this item
(0 votes)

    Հ.Մ.Ա.Կ.- ի մեծ ընտանիքը ուրախութեամբ է արտացոլում իր անդամների յաջողութիւնները լինեն դրանք մարզական, մշակութային, գիտական և այլն:

 

    Այս անգամ մեր թղթակիցը զրոյցի է նստել Արւեստից միութեան անդամ Փրենի գիւլազիզեանի հետ որը կը ներկայացնենք ստորև: 

    Թ.Հ.Թեմի Կրթական Խորհուրդը ընդառաջելով Շուշիի ասմունքի համահայկական մրցոյթ- փառատոնի հրաւէրը, որի նախաձեռնողն էր «Աւան Իշխան» Հիմնարկութեան տնօրէն Ալէք Բաղդասարեանը՝ կազմակերպեց Թեհրանի հայոց ազգ. Դպրոցների միջնակարգ օղակի 11 աշակերտների և 2 պատասխանատուների մեկնումը փառատօն –մրցոյթին որը տեղի ունեցաւ 2013 թ. յուլիսի 6-7-8-9-ին  Շուշի քաղաքում : խմբի հետ ասմունքի պարապմունքները անցկացրեց պրն. Նորվանը :

    Խմբում էր կազմակերպութեան Արւեստից միութեան գրական խմբակի անդամ Փրէնի Գիւլազիզեանը , նա «Մարի Մանուկեան» դպրոցի 2-րդ միջնակարգի աշակերտուհի է :

    Փրէնին արդէն երկար ժամանակ է ինչ զբաղւում է ասմունքի ասպարէզում, նա մասնակցել է Հ.Մ.Ա.Կ –ի Համադպրոցական խաղերի ասմունքի մրցոյթներին և միշտ էլ լաւագոյնների շարքին է ընտրւել :

    Նա համայնքի զանազան միջոցառումներին ևս մասնակից է  իր արտասանութիւններով : Ինչպէս ինքն է ասում՝ մանկուց սիրել է բանաստեղծութիւնների ընթերցումը , որի արդիւնքում սկսել է արտասանել, նա պատմում է որ, առաջին անգամ երբ 2-րդ բաժանմունքի աշակերտուհի էր մասնակցել է մշակութային փառատօնին սակայն առաջին փուլից չի բարձրացել  ու դա պատճառ է դարձել որ աւելի կատարելագործի թէ ընթերցանութիւնը և թէ ասմունքը :

    Նշելի է որ Փրէնին Հայաստանում աշակերտել է Հրաչուհի և Արթուր Ութմազեանների մօտ:

    Գալով Շուշիի փառատօն մրցոյթին՝ մասնակցում էին 50 պատանի երիտասարդներ Շուշիից,Ջաւախկից,Ստեփանակերտից,Երևանից,Ասկերանից,Հադրութից,Մարտակերտից,Մարտունիից,Քաշաթաղից և Իրանից: Արդիւնքում Իրանը ամենաբարձր նիշերը շահած խումբը յայտարարւեց և Փրէնի Գիւլազիզեանը կանգնեց առաջին յաղթողի պատւանդանին,բոլորը ստացան պատւոգրեր և նւէրներ :

    Փրէնին բացադրեց որ ինքը ևս մասնակցել էր Ծաղկաձորում կայացած «Հայկական 6-րդ Համահայկական Օլիմպիադային» այնտեղ կատարւեց ոչ մրցոյթային ասմունքի օր և ինքը երեք լաւագոյներից մէկը  հանդիսացաւ ու պատւոգրի արժանացաւ:

    Զրոյցը աւարտւելով կազմակերպութիւնը մաղթում է Փրէնիին նորանոր ձեռքբերումներ ու յաջողութիւններ թէ ուսման ու գիտութեան և թէ արւեստի ասպարէզում :

    Կազմակերպութիւնը շնորհաւորում է նաև մնացեալ  բոլոր մասնակիցներին և վերելքներ մաղթում նրանց :